
Այս շաբաթ ավարտեցի Է՛վրիկա, է՛վրիկա շաքից <<Ապագային նայող պատուհանը>> Բիլ Գեյթսի մասին։
Գիրքը հանճարեղ գյուտարարի մասին է, որը փոխեց հազարավոր մարդկանց կյանքեր։ Ուիլիամ Հենրի Գեյթս lll ծնվել է 1955 թ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինքթոն նահանգի Սիեթլ քաղաքում։ Երեխա ժամանակ հասակակիցները միշտ ճնշել ու նեղացրել են նրան, բայց նա միշտ երազել է կյանքում մեծ ձեռքբերումների հասնել։ Գեյթսի հայրն իրավաբան էր, և ընտանիքն ուզում էր, որ նա ել հոր հետքերով իրավաբան դառնա։ Ինֆորմատիկան դեռ նոր էր զարգանում, և Գեյթսը հրապուրվեց դրանով։ Նա է ստեղծել Մայքրոսոֆթ տնկերությունը (Microsoft)։ Բայց Բիլ Գեյցի մեծագույն հայտնագործությունը դա չէր՝ այլ Windows-ը հայերեն <<Պատուհաններ>>։ 31 տարեկանում Բիլ Գեյթսը արդեն բազմամիլիոնատեր էր։ Նրա հաջողության գաղտնիքներից մեկնայն այն էր, որ շաբաթվա վեց օրը աշխատում էր անդադար, հանգիստը չունենալով։ Նա մեկ տարվա մեջ կարդում էր հիսուն գիրք։ Նրա տան գրադարաննը 195մ է։
Ընկերներիս խորուրդ եմ տալիս կարդալ Բիլ գեյթսի մասին։ Թող նրանք էլ իմանան, որ շատ գիրք կարդալն հարստացնում է մարդուն։