«Քամին և տերևը»

Մի աշնանանյան գեղեցիկ օր քամին զբոսնում էր անտառում և տեսավ, թե ինչպես է լալիս տերևը: Քամին տերևին ասաց.

‐ Ինչու՞ ես լալիս, հարցրեց քամին:

‐ Որոհետև այս տաի իմ այգու ծառերը բերք ու բարիք չեն տվել: Քամին շաաատ մտածեց‐մտածեց և հասկացավ, թե ինչով կարող է օգնել տերևին: Որոշեց, որ սարսափելի քամիների փոխարեն մեղմ զեփյուռներ փչի, որպեսզի բերքն ու բարիքը ծառից չպոկի:

Առյուծն ու իր հպատակները

Մի օր առյուծը կոտրում է իր թաթը: Ցավից ոռնում է և կանչում է իր հպատակներին:

Դու՛ք իմ հպատակներն եք, ծառաներն եք ինչու՞ չեք ինձ ընծաներ մատուցում և այնպես անում , որ իմ ցավը մեղմանա:

Պատասխանում են.

Դու երբեք չպաշտպանեցիր մեզ վայրի կենդանիներից՝ արջից, գայլից:

Արագիլի մասին վիպիպեդիա

Հնդկական մարաբու

Մարմնի կեցվածքը ուղղահայաց է։ Ձայնալարերը հետզարգացած են, հաղորդակցվում են կափկափյուններով։ Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։

Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։ Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում։ Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը։ Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու։

Սև արագիլն ավելի հազվադեպ է հանդիպում, բնադրում է Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում։ Բնադրող-չվող է։ Չափազանց զգույշ թռչուն է, գերադասում է ապրել խուլ անտառներում։

օրինակ տեսանրերը

Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, բույսերով։

Արագիլն օգտակար թռչուն Է, ոչնչացնում Է գյուղատնտեսական վնասատուներին։ Որպես գարնան ավետաբեր՝ արագիլը գովերգվում է շատ հեքիաթներում, երգերում ու բանաստեղծություններում։

Լավություն անողի գլուխը ծակ է

Լինում է, չի լինում մի սոված գայլ է լինում: Մի օր որսորդը թակարդ է լարում, իսկ գայլը ընկնում է հենց որսորդի լարած թակարդը: Որսորդն էլ գայլին գցում է վանդակի մեջ: Գայլը վանդակի մեջ լավ չի զգում իրեն , փորձում է վանդակից ճողոպրել, բայց չի արողանում : Ողջ ուժով զարկում է ճաղերին՝ ոչ մի օգուտ չկա :

Մի օր մի հձվոր է անցնում վանդակի մոտով: Գայլը խեղճացած ձայն է տալիս.

‐ Եղբայր, վանդակի դուռը բաց արա, ինձ ազատ արձակիր, քեզ մի լավություն կանեմ, քեզ ոսկու տեղ ցույց կտամ,‐ ասում է Գայլը :

‐ Ինձ ոսկի պետք չի , եթե բաց թողնեմ, ինձ չե՞ս ուտի:

‐ Խոստանում եմ, որ չեմ ուտի:

Հնձվորի մեխքը գալիս է, վանդակի դուռը բաց է անում,

Գայլին ազատում : Գայլը վանդակից դուրս գալուց միտքը փոխում է , հարձակվում է հնձվորի վրա:

‐ Բայց դո՞ւ խոստացար, որ չես ուտի ինձ, իսկ իմ լավությու՞նը,‐ վախեցած ասաց Հնձվորը:

‐ Քեզ նմամ մեկն է փակել ինձ վանդակում, ինչի՞ պիտի չուտեմ քեզ՝ ախր շաաա՜տ քաղցած եմ:

‐ Արի գնանք մոտակա գյուղը, տեսնենք ո՞վ ճիշտ հարցին լուծում կտա:

Գայլը՝ մտածում է ու համաձայնում: Շատ են գնում թե քիչ, մեկ էլ հանդիպում են մի իմաստունի: Պատմում են, թե ինչ է պատահել իրենց հետ: Իմստունը խնդրում է, որ իրեն ցույց տան վանդակը:

‐ Այս ի՞նչ փոքրիկ վանդակ է, ո՞նց կարող է Գայլը տեղավորվել այս վանդակի մեջ:

Գայլը ձանձրանում է այս իրավիճակից և տեղավորվում է վանդակում: Իմաստունը օգտվելով առիթից կողպում է վանդակը: Գայլը սկսում է ոռնալ:

‐Ինձ թվու՞մ է հիմա՛ հասկացար, Գա՛յլ,‐ ասում է իմաստունը,‐ վանդակտ բարով վայելես: Լավություն անողի գլուխը միշտ ծակ է լինում:

Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Երեք գլխանի հրեշը

Մի անգամ պոչատ աղվեսը, անբան Հուռին, անխելք մարդը, շունն ու կատուն ճանապարհ ընկան՝ աշխարհ տեսնելու: Գնացի՜ն, գնացի՜ն, մեկ էլ հանդիպեցին երեք գլխանի հրեշի: Երեք գլխանի հրեշն ասաց.

‐Ես ձեզ կուտեմ,‐ ասաց հրեշը:

Անբան Հուռին շատ մաստակ ուներ: Նա ամեն մեկին տվեց մեկ մաստակ: Նրանք ուզեցին կերակրել հրեշին, բայց այդ պահին Սուտլիկ որսկանը կրակեց ուղիղ երեք գլխանի հրեշի վրա: Երեք գլխանի հրեշը գետնին տապալվեց, իսկ Պոչատ աղվեսը փախավ անտառ:

Անբան Հուռին, անխելք մարդը, շունն ու կատուն շնորհակալություն հայտնեցին Սուտլիկ որսկանին: Անբան Հուռին ասաց.

‐ Լսի՛ր, Սուտլի՛կ որսկան, դու մեր կյանքը փրկեցիր և մենք քեզ շա՜տ շնորհակալ ենք:

Երբ մտքերը սառչում են օդում

Միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Դարերից մի դար(երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ  «Բա՜»-ով՝ պարզ չէ:

Արևադարձ կոչվող երկրում  ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես   կաթսայում: Ծով Ա. Ծուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. Հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում:

Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե ՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:

Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին:

Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:

Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:

« Սառնարանում ապրող մտքերը »

Մի օր սառնարանում մրգերը է բանջարեղենները իրար հետ սկսեցին մտքերով փոխանակվել:Բալը, որ սիրում էր ջերմությունը հաճելի էր սառնարանի պաղությունը : Իսկ դդմիկը դժգոհում էր ցրտությունից, քանի որ իր մտքերը սառչում էին օդում: Բոլոր մրգերը օդում կարդում էին դդմիկի մտքերը: Արքայանարինջը դդմիկին հանգաստացրեց ՝ ասելով. ‐Շատ մի հագա՝ շուտով տան տերը քեզ կտապակի ու դու մի լավ կտաքանաս: Դդմիկը շատ վախեցավ: Այդ օրվանից էլ դդմիկը չէր փորձում մտածել սառնարանում: Բալը մի լավ քահ‐քահ ծիծաղեց: