187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:
Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:
Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:
188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:
Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ….:
Ա. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրեր, մատանիներ, տատեր, կատուեր, թութակեր, գրպաններ:
192. Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրո՛ւ և ըստ անհրաժեշտության դրանց համապատասխանեցրո՛ւ բայերը (գործողություն ցույց տվող բառերը):
Հերթական ոլորանից հետո երևաց սրբավայրը: Վերևում արձան է նստած: Արձանը կորցրել է գլուխը: Երկրաշարժը բազմիցս սասանել է այդ լեռան գագաթը, օտար բանակի զինվորը ձգտել է խորտակել իրեն անհասանելի ու թշնամական սրբավայրը: Արձանը, բարձրաքանդակն ու գազանի կերպարանքը կերտված են հիանալի վարպետի կողմից:
193. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք՝ հոգնակի դարձրո՛ւ:
Սֆինքսը մի սոսկալի հրեշ էր, որը կնոջ գլուխ ուներ, առյուծի մարմին, սուր ճանկ, հզոր թև: Նա բնակություն էր հաստատել Թեբե քաղաքի մոտ և այնտեղ պիտի մնար, մինչև մի մարդ լուծեր նրա հանելուկը: Նա իր մոտից անցնող մարդուն հանելուկ Էր առաջարկում, բայց ոչ ոք չէր կարողանում լուծել, և մարդը մեռնում էր նրա սոսկալի գրկի մեջ: էդիպ արքան որոշում է Սֆինքսից փրկել մարդուն և գնում է հրեշի մոտ:
— Ո՞վ է առավոտյան չորս ոտքով քայլում, կեսօրին՝ երկու, իսկ երեկոյան՝ երեք,- հարցնում է Սֆինքսը:
— Մարդը,- պատասխանում է Էդիպ արքան:- Երբ նա երեխա է, սողում է, հասուն տարիքում երկու ոտքով է քայլում, իսկ ծերության օրերին փայտով է քայլում:
Հանելուկի ճիշտ պատասխանը լսելով՝ Սֆինքսը նետվում է ծովը և ոչնչանում: Այդպես էր վճռել հույների աստվածը:
Այսօր հանելուկային, անլուծելի հարցն անվանում են «սֆինքսային»: