Օրվա գործունեություն.Բանավոր հաշվարկներԿրկնեք բազմապատկման աղյուսակը

Սիրելի սովորողներ, կազմեք մայիս ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին
    Այո
    Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Իմ մաթեմատիկայի բաժին
  • Մասնակցե՞լ ես «Ես կարողանում եմ» նախագծին։
    Ոչ
    Այդ նախագծի շրջանակներում ներկայացրու տարվա ընթացքում ձեռքբերած մեդիահմտություններդ՝
    learningapps.org իմ պատրաստած խաղը
  • Աշխատել Էք geogebra ծրագրով․
    https://arpypoghosyan.edublogs.org/2023/12/05/geogebra-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae%d5%a8/
    Տարվա ընթացքում ուսումնասիրած նյութերի վերաբերյալ word-ով փորձեք կազմել առաջադրանքներ/մաթեմատիկական սիմվոլների մուտքագրում, երկրաչափական պատկերների տեղադրում  և այլն։
    Մաթեմատիկա

Թեսթ 18 Ա. Լինդգենի Մանչուկն ու Կառլսոնը հատված


(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;
Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:
Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:
Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:
Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան վրա:
Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:
-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:
Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել և կանչել շանը.
-Ռիկի՛, Ռիկի՛:
Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:
-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:
-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:
-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:
Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբողջ
թռչել
երգեք
Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ սովորական-տարբերվող
բ/փոքրիկ-մեծ
գ/սիրունիկ -տգեղ
դ/տխուր -ուրախ

Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ արտահայտության մեջ:

Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.
ա/ձեռքը բռնել
բ/օգնել
գ/վնասել
դ/կաշկանդել

Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով
ա/ավարիա-ավտովթար
բ/աֆիցեր-հրամանատրա
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ-աղբ
Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական։

Տեքստից դուրս գրիր չորս բայ։

Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:
ա/ Ավելի լավ է դառը —ճշմարտությունը—քան քաղցր սուտը:
բ/Դու ուրիշին օգնիր, ——աստված—— էլ քեզ կօգնի:
գ/Ամեն գործի վերջն է——գովել———, բարձր ձայն կհանի:
դ/դատարկ ——ճշմարտություն———:
գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:

արևածաղկ

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է։
Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

Նկարագրի՛ր Կառլսոնին:
Կառլսոնը շատ լավ բարի և աշխոզ մարդ էր։

Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը երազում էր շուն ունենալ

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար․․․
Խանութպանից կցանկանար բախտ գնել։

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր․․․
Հարևանը ամբոխին կհայտարարեր, որ Ամբան Հուռին մարդու տալու բան չի։

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր․․․
Աղվեսը հնարավորությունը չէր ունենա իր սխալը ուղղելու։

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին․․․
Մտածում եմ մեզ փոքրերիս ոչ ոք չէր կարողանա օգնել, որպեսզի մենք մեծանաինք։

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին ․․․
Երեխաները կամակոր կդառնան։

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին․․․
Մտածում եմ մեկ ամբողջական ազգ կլինենք ։

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին․․․
Փոքրերը կոոկորդիլոսին որպես խաղալիք կօգտագործեին։

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։
Եթե տան պաերը լինեին բամբակից․․․
Եթե երեխաները ուսուցիչներին դասավանդեն․․․
Եթե մարդիկ կրեին թղթե հագուստներ․․․․
Եթե աշխարհը ներկված լիներ սև եւ սպիտակ․․․․
Եթե բոլորի բջջային հեռախոսները չաշխատեն ․․․

Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական <Իրերի կերպավորում> ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր
Իմ սիրելի առարկաներն են՝ թղթերը և ուլունքները։

Ինքնագնահատում

Տարվա ընթացքում ո՞ր նախագիծն ես ամենից շատ հավանել։ Նշի՛ր անվանումը և կցի՛ր հղումը։
Լեզվական կարողություններ և հմտություններ նախագիծը

Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ ստեղծագործության հղումը։
Խիզախը կամ Աներկյուղը

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրաստել, կցի՛ր ամենից հաջողված աշխատանքների հղումերը։
Տեղեկություն Մեղուների մասին

10 միավորանոց համակարգով փորձի՛ր գնահատել աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Հիմնավորի՛ր ինքնագնահատումդ։

Ես ինձ գնահատում եմ 9, քանի որ աշխատել եմ առանց բացթողումների։

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն. նախագիծ

Մասնակիցներ` 4֊5֊րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը` մայիսի 13֊24

Նպատակը` երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ընթացքը`

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Այո

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Կապույտ կետի մասին

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։
Հեշտ-Կապույտ կետի մասին
Դժվար-Պարարտանյութեր, դրանց տեսակները

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Մասնակցել եմ հեղի գործնական աշխատանքին և ես իմացել եմ, որ հողի բաղադրության մեջ կա գոմախպ, թրչնաղբ, տորֆ, բուսահող,գոմաղբահեղուկ,արհեստական պարարտանյութ։

5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։
Այգեգործական գործիքներից են՝ բահ, էտելու մկրատ, փոցխ, դույլ, եղան, ցնցուղ։

6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։
Գիտեմ որ բահից պետք է օգտվել զգույշ, քանի որ անզգուշության պատճառով կարող ես հարվածել ոտքիդ։
Մկրատից պետք է զգուշանալ՝ կարող ես պատահաբար ձեռքիդ մատը կտրել։

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Կարողանում եմ հողը փխրեցնել այս վերջերս ածեցրել եմ ձմերուկի թուփ։

8. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
Մասնակցել եմ 7 ֆլեշմոբի եմ ։

Տեքստային աշխատանք

Տարեվերջյան ստուգատեսի նախապատրաստություն

Թեսթ 9

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  — Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փորձում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  — Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  — Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  — Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  — Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

  — Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  — Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  — Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                 

        Խնդիր, փորձում, ընդամենը, բախտն
  

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները
հրաշալի-լավ
ցատկոտելով-թռչկոտել
ուժգին -սաստիկ
բարկացել-ջղայնացնել

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

         ա/ պատմություն  —  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական —  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/իրավիճակ – ածական

       բ/պատուհան – գոյական

       գ/որովհետև – շաղկապ

        դ/վեց – թվական

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին.
լինել-լինում
չստանալ-չստացան
ընկնել-ընկավ
սովորեցնել-կսովորեցնեմ

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր
Լեզուն չլիներ,  ագռավները աչքերը կհանեին:
Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի:
Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին:

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
Լիլին առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

 13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:
  — Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:
Լիին մտավ հարևանի բակ և դուրս է բերում գնդակը։

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:
Քանի որ Դավիթը ուզում էր սովորեցնել Լիլիին գնդակ խաղալ։

       

Շունը ջրհորի մոտ


Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։
Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:
Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:
Ձագերից մեկը, որը և միևնույն ժամանակ ամենահետաքրքրասերն էր, միշտ մտածում էր, թե ինչու նրանք պետք է այնտեղ չգնան:
Շատ ժամանակ մտածելուց հետո, որոշեց թաքուն գնալ և պարզել, թե որն է ջրհորի գաղտնիքը: Փոքրիկ շունը գնաց ջրհորի մոտ:
Նա բարձրացավ փոքրիկ պատի վրա, այնուհետև հայացք գցեց դեպի ջրհորի ներսը:
Այդ պահին նա տեսավ մեկ այլ շուն ջրի մեջ: Վախից և զարմանքից գլուխը հետ քաշեց:
Ապա որոշ ժամանակ անց կրկին գլուխը առաջ տարավ, որպեսզի ստուգի արդյոք մյուս շունը դեռ այնտեղ է, թե ոչ:
Տեսնելով, որ անծանոթը դեռ այնտեղ է, մի որոշ ժամանակ անթարթ նայեց նրան, ապա շարժեց գլուխը և տեսավ, որ մյուս շունը նույնպես շարժեց գլուխը:
Ապա շարժեց թաթը, հետո մյուսը, և տեսնելով, որ մյուս շունը կրկնում է իր բոլոր շարժումները, բարկացավ և որոշեց կռվել անծանոթ շան հետ՝ թռչելով դեպի նա:
Ջուրն ընկնելուց հետո միայն նա հասկացավ, որ ոչ մի ուրիշ շուն էլ չկար իրենից բացի:
Նա սկսեց հուսահատորեն թաթերով իրեն պահել ջրի վրա և հաչել, մինչև ագարակի տերը եկավ այդ ձայների վրա և փրկեց նրան:
Այդ դեպքից հետո շունը սովորեց իր դասը՝ բացահայտելով ջրհորի գաղտնիքը:
Միշտ լսեք, թե ինչ են ասում մեծերը։ Խնդրեք, որ բացատրեն, եթե չեք հասկացել, բայց երբեք մի՛ արհամարհեք:

Տեքստային առաջադրանքներ
Ինչո՞ւ շունը հայտնվեց ջրհորի մեջ։

Ա) Սաստիկ շոգ էր և շունը որոշեց լողալ։
Բ) Ջրհորում այլ շուն տեսավ, որոշեց կռվել նրա հետ։
Գ) Ցանկանում էր պարզել ջրհորի գաղտնիքը։
Դ) Ջրհորում ձուկ էր տեսել։

Ջրհորում հայտնվելուց հետո ի՞նչ պարզեց փոքրիկ շնիկը։

Շունը պարզեը որ իրենից բացի ջրհորում ոչ մի շուն չկա և նա կռվում էր ինքը իր հետ։
Բառային առաջադրանքներ


Շարունակի՛ր ըստ օրինակի՝ բացահայտել— բացահայտել գաղտնիքը։
Տեսնել—տեսնել աշխարհը
Չլսել—չլսել հարևանին
Թռչել—թռչել երկինք
Սովորել—սովորել հայերեն

Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
բարի շնիկ
զուլալ ջրհոր
ջերմ մայրիկ
կեղտոտ ագարակ
Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։
մտածում էր-խորհել
թաքուն-ծածուկ
անթարթ-ակնդետ
բարկացավ-զայրացավ
Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

հեռու-մոտիկ
փոքրիկ-մեծ
բարձրացավ-ցածր
առաջ-հետ

Դոնալդ Բիսեթ Պահմտոցի

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։
Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։
Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու թաքուն մոտեցավ ու գտավ նրան։
Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։
Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։
— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։
— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։
— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։
— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։
Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։
Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։
— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։
— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։
Արևն անցավ թուխպի ետևը և հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։
— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։
Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։
— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը,— այլևս դուրս չեմ գա։
Ու այլևս դուրս չեկավ։
Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ-֊մութ է։

Տեքստային առաջադրանքներ

1.Պահմտոցի խաղալիս Մութը որտե՞ղ էր թաքնվում Լուսնից:
Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում

  1. Որտե՞ղ էր Լուսինը Մութին առաջարկում թաքնվել:
    ա) երեխաների ետևում
    բ) Երկրի մյուս կողմում
    գ) ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում
    դ) մութ տների և ծխնելույզների ետևում

    Ի վերջո Մութը կարողացավ թաքնվել Արևից՝
    Ա) սանդուղքի վրա
    Բ) ծխնելույզների ետևում
    Գ) սանդուղքի տակի նկուղում
    Դ) մարդկանց ետևում

    Մութին թաքնվելու մի տեղ էլ դո՛ւ առաջարկիր:
    Մթին կառաջարկեմ, որ թաքնվի դպրոցի պահարանում։

Բառային աշխատանք
Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի  հարցին պատասխանող բառեր:

կախարդական  նկուղ
ժպտերես լուսին
տարբերվող դպրոց
հրաշագործ մարդ
Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:
թաքնվել-թաքուն
խաղալ-խաղ
բարձրանալ-բարձր
մտածել-միտք

Задание 3 /4-ый класс/

1.Составь словосочетания.

Слова для справок: озеро, сумка, человек, машины, ели, дерево, девочка, мальчик, дела, дом, слово, сказка.

Большой дом, маленький мальчик, добрый человек, большая сказка, маленькая сумка , добрая девочка, большое дерево, маленькое озеро, доброе слово, большие ели, маленькие машины, добрые дела.

2..Впиши в текст нужные слова. Поставь вопросы к этим словам.

У меня есть любимая собака. И хотя моя Пальма уже старая, она всё равно остаётся умной и ласковой . У неё есть новая будка. Даже тёмной и холодной ночью Пальма не боится выходить из дома. Раньше она часто лаяла, а теперь она стала смелая . Она у меня самая добрая и молчаливая и даже, если она станет слабой и больной, я всегда буду любить её. Слова для справок: смелая, старая, слабой, тёмной, ласковой, умной, любимая, новая, больной, тёмной, добрая, холодной.

3. Допиши окончания

Мальчики рыбачили на небольшой лодке . Вдруг началась сильная буря . Большие волны опрокинули лодку. Смелые мальчики добрались до небольшого острова. Они мечтали о тихом ветерке и ярком и тёплом солнышке .

4.Ответь на вопросы. Ответы запиши.

В какой день небо серое, хмурое, скучное?
В дождливый

В какой день небо синее, ясное, весёлое?
В солнечный

Какое яблоко бывает сладким, румяным?
Спелое

Слова для справок: дождливый, солнечный, спелое.

5.Замени вместо данных слов он, она, оно или они.

Собака, телефон, окно, цветы, корова, карандаш, сын, мыло, грибы, ласточка, колесо, мячи.

Он-Телефон, карандаш, сын.
Оно-Окно, мыло, колесо.
Они-Цветы, грибы, мячи.
Она-Собака, корова, ласточка.