Փափուռի պար

Փափուռի պարը չարխափան պար է։ Պարվել է չար ու բացասական ուժերին վանելու նպատակով։

Փափառա բառը կարող է ստուգաբանվել որպես ծեծ, մանրում, փշրում, խիստ պատժում, հարված ֆիզիկական և բարոյական առումով կամ աղետ, պատուհաս

Փափուռի պարի մեջ առկա են այնպիսի շարժումներ, ինչպիսիք են ծափը, ոտքով հարվածելը և «չաթմա» զարկելը։ Ըստ ավանդույթի՝ ծափերի միջոցով վախեցվում էին չար ուժերը, իսկ կրունկով կամ թաթով հարվածելով գետնին՝ ժողովուրդը հարվածում էր նրանց գլխին ու աչքերին։ Չաթման նույն ծնկածալն է։ Հայերենում օգտագործվում է «զարկել» բայի հետ՝ չաթմա զարկել, և փոխարինում է ավելի հասկանալի «պպզել» բային։ Բառը հավանաբար գալիս է։ Չատմե – քրդերեն եզների լծի հարելաձողն է և շարժումը այդպես է կոչվում հավանաբար այն պատճառով, որ ծնկածալող մարդու ոտքերը նման են հարելաձողի

Պարն ունի երկու հատված՝ դանդաղ և արագ։ Արագ և դանդաղ մասերի շարժումները, որպես կանոն, չեն տարբերվում։ Դանդաղ մասի ժամանակ զսպանակային են շարժումները, իսկ արագ մասի ժամանակ արդեն դրանք վերածվում են թռիչքների։

  • պարն սկսվում է քայլով դեպի աջ՝ ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • ձախ ոտքը բարձրանում և ծալվում է հետ և իջնելուց հետո կրունկով հարվածում գետնին, իր սովորական դիրքից մի քիչ առաջ
  • այնուհետև աջ ոտքն է կատարում նույն գործողությունը, կրունկով հարվածում իր դիրքից մի քիչ առաջ և նաև հետո կողք
  • ոտքերը միանում են իրար, տեղում կատարվում է զսպանակային խաղ։
This entry was posted in Երգ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *