Տնական պաղպաղակ

Պաղպաղակ, զովացուցիչ աղանդերային սննդամթերք։ Ունի դուրեկան համ, բարձր կալորիականություն և լավ է յուրացվում։ Պաղպաղակի շատ տեսակներ պարունակում են սննդի համար անհրաժեշտ սպիտակուցներճարպերածխաջրերհանքային աղեր և վիտամիններ։ Հիմնական հումքը կաթնամթերքն է (կաթսերուցք, կարագ և այլն), շաքարը, պտուղները կամ հատապտուղները (թարմ կամ սառեցրած), մուրաբաները, շոկոլադըընկույզընուշը, մրգակճեպը, ձուն, կայունարարները, բուրումնավետ նյութերը և այլն։

Հումքից, որոշակի բաղադրագրով, պատրաստվում է խառնուրդ, որը վարակազերծվում է, համասեռացվում, հովացումից հետո սառեցվում և հարվում ֆրիզերներում։ Ստացված «փափուկ» պաղպաղակում ջրի մինչև 60%-ը վերածված է սառույցի մանրագույն բյուրեղիկների, իսկ ջերմաստիճանը հասցված մինչև – 4, – 5°С։ «Փափուկ» պաղպաղակը կշռաբաշխում են, ձևավորում և ենթարկում հետագա սառեցման («կոփման»)։ Կոփման ժամանակ տեղի է ունենում ջրի լրացուցիչ սառեցում, պաղպաղակը պնդանում է, և նրա ջերմաստիճանն իջնում մինչև – 10, – 20°С։

100 գրամ պաղպաղակի կալորիականությունը 100 – 240 կկալ է։

Սերուծք-1990
Կարագ-930
Կաթ-900
Օսլա-360
Ձվի դեղնուց-400
շաքարավազ-420

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *