Կրկնենք և ամրապնդենք անցածը.

1)Մի ընտանիքում կա 4 երեխա։ Նանեն 12 տարեկան է, Ռաֆայելը՝ 14, Լուսինեն՝ 13, Արարատը՝ 9։ Որքա՞ն է ընտանիքի երեխաների միջին տարիքը։

2)  Գտիր   150-ի   7/15  մասը։

3) Կատարե՛ք հաշվումները, եթե a = 8

(12 ⋅ a + 5) ⋅ a:

4)Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 12

240 ։ b + 49 ։ a

5)Գտե՛ք հարաբերությունը.

36-ի  և  3/7 –ի:

6) Գտե՛ք տառի թվային արժեքը. 

𝑥 /25 = 6 /10

7)200 կգ հանքաքարից ստացել են 24կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ կստացվի 500կգ հանքաքարից։

8) 10 բանվոր  կատարել են աշխատանքը 24 օրում: Քանի՞ օրում այդ նույն աշխատանքը կկատարեին 6 բանվոր:

9) Արմենը կերել է իր հավաքած խնձորի 2/11 մասը, որը 14  հատ է։ Քանի՞ խնձոր է նա հավաքել:

10) Որքա՞ն է 250-­ի  20 %­-ը։

11)Թվի 1/4 մասը արտահայտիր տոկոսով։
12)Սիրելի սովորողներ այժմ ինքներդ կազմեք  ու լուծեք  նմանատիպ խնդիրներ և որևէ ծրագրով կամ հարթակով լազմեք թեստեր կամ խաղեր:

17.10.2025

ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

Փիսիկը նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։
Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
— Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսիկ ջան, դու…
— Հապա ի՞նչ անեմ,
Որ լաց չըլինեմ.—
Գանգատ է անում
Փիսոն տըխրադեմ։
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,
Գընաց տատի մոտ
Ինձ վըրա դըրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի
Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,
Ա՜խ, թե մի գըտա՜նք,
Մածուն ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,
Որ լաց չըլինեմ…
Ու Փիսոն նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

Խաղա՝ խաղը

Ծաղիկ  պտուղ, սերմ

Ծաղիկը բույսի օրգան է, որը կարճացած և ձևափոխված ընձյուղ է:

Ծաղիկը բույսի այն օրգանն է, որը նախատեսված է  բազմացման համար:

red-blossom.jpg

Ծաղկից առաջանում են բույսի պտուղները և սերմերը:

Պտուղը  բազմացման հետևանքով առաջացող օրգան է, որը պարունակում է սերմեր:

Սերմերով բույսը տարածվում է բնության մեջ և բազմանում:

3403_1.jpg

Ցողունին ծաղիկը միանում է ծաղկակոթով: Ծաղկակոթին հաջորդում է ծաղկակալը: Ծաղկակալի վրա են դասավորված ծաղկի բոլոր մասերը:

Արտաքինից մեզ համար տեսանելի է ծաղկի ծաղկապատը: Ծաղկապատը կազմված է բաժակաթերթերից և պսակաթերթերից: Բաժակաթերթերը կանաչ են և միասին կազմում են բաժակ:

Պսակաթերթերը ծաղկի գույնզգույն, վառվռուն թերթիկներն են, որոնք միասին կազմում են պսակ:

Ծաղկի ներսում գտնվում են նրա սեռական օրգանները:

685px-Rose_hip_02_ies.jpg

Մի շարք բույսերում ծաղիկները խմբերով դասավորված են ցողունի վրա` առաջացնելով ծաղկաբույլեր:

Օրինակ

Կաղամբը, եղրևանին, ակացիան, ալոճենին, աստղածաղիկը, երեքնուկը, եղրևանի:

img_2643.jpg

Սեռական բազմացումից հետո ծաղկի առանձին մասերից ձևավորվում է պտուղը:

Տերևներից պտղի մեջ հոսում են սննդանյութեր, որի շնորհիվ պտուղը հասունանում է: Պտուղը պաշտպանում է սերմերը անբարենպաստ եղանակից և նպաստում դրանց տարածմանը: Պտուղները լինում են շատ տարբեր` գույնով, ձևով, չափով, համով, ուտելի և ոչ ուտելի:

Պտուղները լինում են.

ա. Չոր` կաղին, արջընկույզ, ընկույզ և այլն:

բ. Հյութալի` սալոր, խնձոր, տանձ և այլն:

գ. Հատապտուղ` հաղարջ, ազնվամորի, պոմիդոր և այլն:

դ. Կորիզապտուղ` բալ, դեղձ, ծիրան և այլն:

ե. Հատիկ` գարի, ցորեն, եգիպտացորեն և այլն:

զ. Ունդ` լոբի, ոլոռ, բակլա և այլն:

է. Տուփիկ` բամբակը, վուշը, կակաչը:

0005NH9JHP6NQTX9-C122-F4.jpg

Հաճախ սերմերը շատ հեռու են ընկնում այն բույսերից, որոնց վրա նրանք հասունացել են: Դա բացատրվում է նրանով, որ պտուղները և նրանցում եղած սերմերը տարածվում են`

  • քամու միջոցով
  • ինքնացրմամբ
  • միջատների և կենդանիների շնորհիվ
  • մարդու միջամտությամբ

Այն պտուղները, որոնք պարունակում են արժեքավոր նյութեր սնունդ են հանդիսանում մարդու համար: Տվյալ բույսերը կոչվում են պտղատու բույսեր: Մարդը հատուկ աճեցնում և խնամում է այդ բույսերը, որպեսզի ստանա դրանց արժեքավոր պտուղները:

Սերմից հողում ծլում, աճում և զարգանում է նոր բույս:

semena_ukraine.jpg

Սերմը իր մեջ պարունակում է ապագա բույսի կենդանի սաղմը:

Սերմերում ևս կուտակվում են սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են սերմի սաղմին ծլելու և աճելու համար:

Օրինակ

Մեզ լավ ծանոթ ցորենի, եգիտացորենի չոր սերմերը հարուստ են սննդանյութերով: Այդ պատճառով մարդը դրանք օգտագործում է որպես սննդատեսակ:

Սերմերը միմյանցից տարբերվում են ձևով, չափով, գույնով, տարածման եղանակով:

Առաջադրանք`

ԹԵՍՏ – Ծաղիկը, պտուղը և սերմը

1. Ինչ է ծաղիկը բույսի մեջ։
ա) Տերևի տեսակ
բ) Սեռական օրգան
գ) Արմատի շարունակություն
դ) Սերմի կեղև

2. Ծաղիկը բույսի ո՞ր օրգանից է ձևափոխվել։
ա) Արմատից
բ) Տերևից
գ) Ընձյուղից
դ) Պտղից

3. Ծաղկից ի՞նչ է առաջանում։
ա) Սերմեր և պտուղներ
բ) Տերևներ և ցողուն
գ) Արմատներ
դ) Նոր բույսեր անմիջապես

4. Ինչ է պտուղը։
ա) Բույսի սերմը
բ) Սեռական բազմացման արդյունքում առաջացած օրգան
գ) Տերևների խումբ
դ) Ծաղկի գույնզգույն մասը

5. Ինչ է պարունակում պտուղը։
ա) Ծաղկափոշի
բ) Սերմեր
գ) Արմատներ
դ) Թիթեղներ

6. Ինչ է միացնում ծաղիկը ցողունին։
ա) Ծաղկապատը
բ) Ծաղկակալը
գ) Ծաղկակոթը
դ) Բաժակը

7. Ի՞նչ գույն ունեն բաժակաթերթերը։
ա) Կարմիր
բ) Կանաչ
գ) Դեղին
դ) Սպիտակ

8. Ինչ են կազմում պսակաթերթերը միասին։
ա) Ծաղկապատ
բ) Բաժակ
գ) Պսակ
դ) Ծաղկակոթ

9. Որտե՞ղ են գտնվում ծաղկի սեռական օրգանները։
ա) Ծաղկակոթում
բ) Ծաղկի ներսում
գ) Բաժակաթերթերի վրա
դ) Տերևների տակ

10. Ինչ են առաջացնում որոշ բույսերի խմբերով դասավորված ծաղիկները։
ա) Ծաղկաբույլեր
բ) Սերմեր
գ) Բաժակաթերթեր
դ) Տերևներ

11. Ինչպես են տարածվում սերմերն ու պտուղները։
ա) Միայն ջրի միջոցով
բ) Միայն մարդու միջոցով
գ) Քամու, կենդանիների, միջատների կամ մարդու օգնությամբ
դ) Մեր ձեռքով ցանելով

12. Ինչ դեր ունի պտուղը։
ա) Պաշտպանում է սերմերը
բ) Օգնում է ծաղկելուն
գ) Կերակրում է կենդանիներին
դ) Բազմացնում է պտղատու բույսերը

13. Ինչ է պարունակում սերմը իր ներսում։
ա) Ծաղկափոշի
բ) Սաղմ
գ) Արմատ
դ) Թերթիկ

14. Ի՞նչ են պտղատու բույսերը։
ա) Բույսեր, որոնք աճում են միայն անտառում
բ) Բույսեր, որոնք ունեն մեծ տերևներ
գ) Բույսեր, որոնք տալիս են ուտելի պտուղներ
դ) Բույսեր, որոնք ծաղկում են գարնանը

15. Ինչու է մարդը օգտագործում ցորենի և եգիպտացորենի սերմերը։
ա) Որպես կեր կենդանիների համար
բ) Որպես շինանյութ
գ) Որպես սննդատեսակ
դ) Որպես զարդարանք

Ֆոտոսինթեզ

Ֆոտոսինթեզը մի կարևոր գործընթաց է, որի ժամանակ բույսերը արևի լույսի օգնությամբ «պատրաստում են» իրենց սնունդը։

Ասես բույսերն ունեն իրենց «խոհանոցը», որտեղ եփում են ուտելիք՝ օգտագործելով արևի լույսը, ջուր և օդից վերցրած գազ՝ ածխաթթու գազը (CO₂)։

Ֆոտոսինթեզը՝ քայլ առ քայլ

1. Բույսը վերցնում է ջուր հողից՝ իր արմատների միջոցով։

2. Տերևները հավաքում են արևի լույսը։ Դրա համար նրանք ունեն մի նյութ՝ քլորոֆիլ, որը տերևներին տալիս է կանաչ գույն։

3. Տերևները նաև շնչում են ածխաթթու գազը (CO₂)։

4. Բույսը օգտագործում է արևի լույսը որպես «էլեկտրականություն», որպեսզի ջուրը և CO₂-ը միանան իրար և ստեղծի շաքար (սնունդ)։

5. Այդ գործընթացի արդյունքում բույսը նաև արտազատում է թթվածին (O₂), որը մեզ՝ մարդկանց և կենդանիներին, պետք է շնչելու համար։

Ահա բանաձևը (պարզեցված)

Ջուր + Ածխաթթու գազ +  Արևի լույս → Շաքար + Թթվածին։

Պատկերացրու, որ արևոտ օր է։ Դու մի այգում ես, որտեղ կան ծառեր ու ծաղիկներ։

Ծառի արմատները վերցնում են ջուրը հողից։

Տերևները «որսում» են արևի լույսը։

Տերևները նաև վերցնում են օդից ածխաթթու գազ։

Բույսը սկսում է «աշխատել»՝ պատրաստելով իր սնունդը։

Ի վերջո, այդ բույսը արտադրում է թթվածին, որը դու շնչում ես։

Այս ամենը տեղի է ունենում ամեն օր՝ միլիոնավոր բույսերի մեջ։

Ինչո՞ւ է ֆոտոսինթեզը կարևոր.

Բույսերն առանց ֆոտոսինթեզի չեն կարող գոյատևել։

Մարդիկ և կենդանիները ֆոտոսինթեզի շնորհիվ ունեն թթվածին։

Ֆոտոսինթեզի շնորհիվ գոյություն ունի սննդային շղթան։

Գործնական աշխատանք.

Անհրաժեշտ նյութեր`

1.Թարմ կանաչ տերև (լավ է՝ խիտ կանաչ ծառից կամ ծաղկից)

2.Մի թափանցիկ բաժակ կամ բանկա

3.Ջուր

3.Արևկող պատուհան կամ լամպ

Ընթացքը`

1. Լցրու բաժակի մեջ ջուր։

2. Տերևը դրեք ջրի մեջ այնպես, որ ամբողջությամբ խորտակված լինի (կարող ես մի փոքր քար դնել վրան՝ ծանրացնելու համար)։

3. Դիր բաժակը արևոտ տեղում կամ շատ պայծառ լույսի տակ։

4. Սպասիր մոտ 1 ժամ։

Ի՞նչ կնկատես.

Եթե ուշադիր նայես տերևին, կտեսնես փոքր պղպջակներ։ Այդ պղպջակները թթվածինն են, որը դուրս է գալիս ֆոտոսինթեզի արդյունքում։

Սա ապացուցում է, որ տերևը իրականում  ֆոտոսինթեզ է կատարում, և թթվածին է արտադրում։

Իսկ ի՞նչ է քլորոֆիլը.

Քլորոֆիլը կանաչ գույնի նյութ է, որը կա բույսերի տերևների և ցողունների մեջ։

Այն է, ինչի շնորհիվ տերևները կանաչ են երևում։

Ինչու՞ է քլորոֆիլը կարևոր.

Քլորոֆիլը բույսերին օգնում է կլանել արևի լույսը։ Իսկ առանց արևի լույսի ֆոտոսինթեզ չի կարող լինել։

Այն գործում է ինչպես արևային վահանակ.
երբ արևի լույսը ընկնում է տերևների վրա, քլորոֆիլը «բռնում է» այդ լույսը և օգնում է բույսին պատրաստել սնունդ։

Առաջադրանքներ`

  1. Ի՞նչ գործընթաց է ֆոտոսինթեզը։
    Ֆոտոսինթեզը մի կարևոր գործընթաց է, որի ժամանակ բույսերը արևի լույսի օգնությամբ «պատրաստում են» իրենց սնունդը։
  2. Որ նյութերի օգնությամբ են բույսերը պատրաստում իրենց սնունդը։
    Արևի լույսը, ջուր և օդից վերցրած գազ՝ ածխաթթու գազը (CO₂)։
  3. Ինչպես են բույսերը ստանում ջուրը։
    Բույսը վերցնում է ջուր հողից՝ իր արմատների միջոցով։
  4. Ի՞նչ նյութ է գտնվում տերևներում, որը տալիս է նրանց կանաչ գույն։
    Քլորոֆիլը կանաչ գույնի նյութ է, որը կա բույսերի տերևների և ցողունների մեջ։
  5. Ի՞նչ գազ են տերևները վերցնում օդից։
    Ածխաթթու գազը (CO₂)։
  6. Որպես ինչ է ծառայում արևի լույսը ֆոտոսինթեզի ժամանակ։
    Բույսը օգտագործում է արևի լույսը որպես «էլեկտրականություն», որպեսզի ջուրը և CO₂-ը միանան իրար և ստեղծի շաքար (սնունդ)։
  7. Ինչ է ստացվում ջրի և CO₂-ի միացումից արևի լույսի ազդեցությամբ։
    Ջուրը+CO₂+Արևի լույս=շաքար(սնունդ) որը բույսն է
  8. Ո՞ր գազն է արտազատվում ֆոտոսինթեզի արդյունքում։
    Բույսը արտազատում է թթվածին (O₂)։
  9. Ինչու՞ է այդ գազը կարևոր մարդկանց և կենդանիների համար։
    Մարդկանց և կենդանիների համար կարևոր է թթվածինը (O₂), քանի որ մենք շնչում ենք այն։
  10. Առանց ֆոտոսինթեզի ի՞նչ չէր կարող գոյություն ունենալ։
    Բույսը ֆոտոսինթեզի շնորհիվ է, որ գոյություն ունեն
  1. Ի՞նչ դեր ունի քլորոֆիլը ֆոտոսինթեզի ընթացքում։
    Քլորոֆիլը բույսերին օգնում է կլանել արևի լույսը։
  2. Ինչպես է քլորոֆիլը նման արևային վահանակի։
    Այն գործում է ինչպես արևային վահանակ.
    երբ արևի լույսը ընկնում է տերևների վրա, քլորոֆիլը «բռնում է» այդ լույսը և օգնում է բույսին պատրաստել սնունդ։
  3. Ինչու՞ են տերևները կանաչ։
     Քլորոֆիլի շնորհիվ

Հինգ հասուն տանձերը

Եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ եւ երբեք չեմ եղել: Փոխանակ որեւէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի: Ձաղկվելը հոգ չէ, քանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվում: Սա դաստիարակությանս մասն էր կազմում: Երբեմն արժանի էի, երբեմն` ոչ: Պարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմ, որ նա կկարդա սա, եւ իրեն պիտի ասեմ, թե ինչու: Այդ օրն ի վիճակի չէի իրեն ասելու, քանզի չգիտեի, թե իմացածս ինչպես բացատրեի, ուրախ եմ, որ չեմ մոռացել, որովհետեւ հույժ կարևոր է:

Գարնանային տանձերի մասին էր:

Ցցավոր ցանկապատով պատված այգում ծառեր էին աճում, սակայն ճյուղերից ոմանք ցանկապատից դուրս էին անցնում: Վեց տարեկան էի, բայց տրամաբանող: Ցանկապատը, տրամաբանեցի, կարող է պատսպարել միայն իր մեջ ամփոփվածը:

Ուստիև, ասացի, որ ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:

Չկարողացա: Սակայն սերն առ տանձերը խանդավառեց ինձ: Տանձերն ունակ էի տեսնել և գիտեի, որ ուզում եմ: Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարոսություն պիտի լիներ: Դրանք ուզում էի, մանավանդ ուզելու համար: Տանձ էի ուզում, և այդ պահին սրանք էին ամենամերձավորներն ու փափագելիները: Ավելին, ուզում էի ուզել և ունենալ և ձևը գտա:

Դպրոցի ճանապարհին պատահեց այդ, և ծառերը դպրոցից ընդամենը երկու շենք էին հեռու: Ծարավի էի աճող պտուղների անուշահամ հեղուկներին, ու նվազ շոշափելի բաների: Սա գողություն չի, ասացի:

Արկածախնդրություն էր սա: Նաև`արվեստ, նաև`կրոն, այս կարգի գողությունը պաշտամունքի ձև էր առնում: Սա գողություն չի, ասացի:

Եբրայեցի մի տղայի` Այզեքսին ասացի, որ ծառերի մոտ եմ գնում, ու նա ասաց, որ դա գողություն է: Դա ոչինչ չէր նշանակում, կամ էլ նշանակում էր, որ վախենում էր ինձ հետ գալ: Այդ պահին փույթ չէր, թե ինչ էր նշանակում, ու վազելով փողոցն ի վար, հեռացա դպրոցի բակից: Չգիտեի, որ դադարը մի քանի րոպե կտևեր, բայց գիտեի, որ երբեք երկար չէր տևի: Անշուշտ, ոչ շատ երկար: Իմ կարծիքով, այն պիտի տևեր առհավետ:

Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում` երաժշտություն, բանաստեղծություն ու, թերևս` պատերազմ: Ծառերին հասա շնչասպառ, բայց կայտառ ու ժպտուն: Տանձերը թխլիկ էին եւ ուտելու և ճյուղերից պոկվելու պատրաստ: Արևը ջերմ էր ու բազում պայծառ բաների պահն էր` օդի, մարմնի ու մտքի:

Տերևների արանքում տեսա տանձերը, թխլիկ ու ալ, կենաց ավիշը` արևից, եւ ուզում էի: Սա մի բան էր, որի մասին չէի կարող խոսել երկրորդ դասարանում, քանի որ դեռ բառեր չէի գտել դրա համար: Խոսում էին միայն հեշտ բաների մասին, իսկ տանձերը հիմնական էին, եւ դյուրին չէր դրանց մասին խոսելը, եթե տանձերից տարբեր բան կարծեիր դրանք: Եթե պատահում էր, որ խոսում էին տանձերի մասին, սոսկ իբրև ապրանք էին նկատում, տասներկու հատը՝ այսքան, եւ ոչ թե հրաշափառորեն ապրող նյութի ձևեր, տարօրինակ, հուզիչ եւ հիանալի: Տանձերի մասին մտածում էին ծառերից անջատ, և երկրից ու արևից անջատ, ինչը որ տխմարություն էր:

Նրանք իմն էին, եթե կարողանայի հասնել: Նրանց տեսնելն իսկ բավականաչափ լավ էր, սակայն շաբաթներ շարունակ նայում էի նրանց: Ծառերը տեսել էի տերևաթափից հետո: Տեսել էի տերևների հայտնվելը, բողբոջների ծնունդը: Տեսել էի բողբոջների անհետելը` խակ ու պինդ ու կանաչ տանձերի երևման ճնշման տակ:

Հիմա տանձերը հասուն էին ու պատրաստ, ու ես էլ էի պատրաստ: Եվ տանձերն ինձ Աստված էր պարգևել:

Սակայն ուտելու համար չէի ուզում, այլ շոշափելու, զգալու եւ ճանաչելու համար: Համագրավ կյանքը, որ կարող էր քայքայվել, ճանաչելու եւ անմահացնելու համար:

Գողը կարող է լիապես արվեստագետ եւ փիլիսոփա լինել եւ, թերեւս, պետք է, որ երկուսն էլ լինի: Չգիտեմ, փիլիսոփայությունը հնարեցի գողությունն արդարացնելու համա՞ր, թե՞ գողությունն ուրացա, որ փիլիսոփայություն մոգոնեմ: Գիտեմ, որ անկեղծ էի տանձերն ուտելու հարցում, եւ գիտեի, որ որոշել էի դրանք ձեռք բերել ու մնալ անմեղ:

Մաս երկրորդ

Հետագայում, երբ ինձ գող հորջորջեցինտկարացա ու գրեթե հավատացի, թե գող էի, բայց դա ճիշտ չէր:

Եվ խնդուն էի ես տանձի ճյուղերի ներքո, սակայն ավերող ու վատնող մեկի ծիծաղը չէր իմը: Արվեստագետը մեկն է, որ նայում ու տեսնում է, եւ տեսողություն ունեցող ցանկացած անձ` կույր չէ:

Ես տեսնում էի տանձերը: Նախ նրանց տեսա աչքերով եւ հետզհետե նրանց տեսա մարմնիս բոլոր հյուլեներով, եւ ողջ սրտով: Հետեւաբար, նրանք իմն էին:

Նաև այն բանի համար, որ գտնվում էին ցանկապատից այս կողմ անցնող ճյուղերի վրա:

Վաղ հասակի դժբախտությունն այն է, որ չի կարողանում խոսել, երբ ամենից շատ ասելիքն ունի, եւ հասուն տարիքի տրտմությունն էլ այն է, որ շատախոս է, երբ մոռացել է որտեղից սկսել և ինչ լեզու գործածել: Օհ, այո, սխալ ենք դաստիարակված, ճիշտ որ, գոնե գիտենք, որ մոռացել ենք:

Չէի կարող հասնել նրանց, և ուրեմն փորձեցի ցատկել, ինչը որ հիասքանչ էր: Նախ ցատկեցի ճյուղ բռնելու և ինձ մոտեցնելու մտքով, բայց երկու կամ երեք անգամ ցատկելուց հետո շարունակեցի ցատկել, քանի որ ցատկելը հիասքանչ էր:

Տանձերը տանձերից առավել բան կարծելու պես էր: Երկրից փոքր-ինչ պոկվել դեպի վեր, ներքուստ եւ արտաքուստ, ու հետո հանկարծ ձայնելով դառնալ դեպ նա, լինել միս եւ մսից առավել մի բան եւ լի նրանով: Եվ ցատկեցի բյուր անգամներ:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, եւ հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Սակայն խոսքով միանգամայն անբացատրելի: Չէի դադարում մտածելուց, որ ինձ պիտի հարցաքննեին, և ես բացատրելու բառեր պիտի չգտնեի: Միայն գիտեի, որ գիտեի:

Չորացած մի ճյուղով հինգ տանձ իջեցրի, անշուշտ բազում այլք ևս կային, սակայն հինգ հատը զատեցի, նրանք, որ ամենից շատ էին պատրաստ: Մեկը կերա: Չորսը տասը րոպե ուշացումով դասարան տարա` դրանք որպես ուշացման պատճառ ի ցույց դնելով: Չեմ հիշում, թե ինչ ասացի, բայց հասուն տանձերը ցույց տվեցի:

Դա ակնթարթային անհասկացողություն առաջացրեց, և հասկացա, որ ինձ գողի տեղ են դնում, ինչը որ թե շփոթեցուցիչ էր, թե վիրավորական, ասելու ոչինչ չունեի, քանի որ տանձերն ունեի: Նրանք ինքնին փաստ էին և արդարացում, ու շլմորել էի, քանի որ օրիորդ Լարքինի համար տանձերը լոկ փաստ էին: Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել և ուսուցչուհի էր:

Նա խիստ գտնվեց ու շատ բաներ ասաց: Միայն հասկացա, որ զայրացած էր և համամիտ էր, թե հարկ էր, որ պատժվեի: Մանրամասները աղոտել են, սակայն հիշում եմ դպրոցի գրասենյակում, ինքս ինձ փոքր-ինչ գող զգալով նստելս, սպասելով մեր տնօրենին` պարոն Փոլարդին:

Մաս երրորդ

Տանձերն իր գրասեղանի վրա էին, անշուշտ, լոկ փաստ: Տրտմակերպ էին նրանք, եւ ես սարսեցի:

Այլևս բան չկար, և ուրեմն մի տանձը կերա: Քաղցր էր, ավելի քաղցր, քան նախորդը, որ կերել էի ծառի մոտ: Միջուկը մնաց ափիս մեջ, այնտեղ մոլեգին տրորվելով: Չկարողացա միջուկի համար արվեստալի կիրառում գտնել եւ ահաբեկված սկսեցի մտածել` տանձի միջուկն ո՞ւմ է պետք, այ հիմար և այլն: Միջուկը պետք է նետվեր, բայց շուրջբոլորը միայն պատեր ու պատուհաններ էին:

Միջուկն էլ կերա, ափիս մեջ մի քանի կուտ մնաց: Դրանք էլ գրպանս դրի, մտորելով սեփական տանձենիներ աճեցնելու մասին:

Մի տանձը հետեւեց մյուսին, քանի որ երկյուղած էի ու խորշում էի ինքս ինձ գող զգալուց: Հակագեղագիտական փորձարկություն էր, քանի որ բերկրանք չէի զգում:

Պարոն Փոլարդը վերջապես եկավ: Նրա հայտնությունն ասես կործանման գալուստն էր, եւ երբ նա հազաց, կարծես թե ողջ աշխարհը ցնցվեց: Հազաց անթիվ անգամ, բազում անգամ խստամբեր նայեց ինձ, եւ այնուհետեւ ասաց. «Իմացա, որ տանձեր ես գողացել: Ո՞ւր են»:

Կարծեցի, թե տանձ էր ուզում, եւ այդ պատճառով շատ ամաչեցի, որովհետեւ իրեն տալու ոչինչ չունեի, բայց կարծում եմ՝ նա հակառակը հասկացավ, թե ես ամաչում էի գող լինելուս համար:

Հետո իմացա, որ պիտի պատժվեմ, քանի որ նա իմ ամոթից օգուտ էր քաղում:

Տհաճ էր նրան ասել, որ գողացել էի, քանի որ չէի գողացել: Ես տանձերը տեսել էի դեռևս տանձ չեղած: Տեսել էի ծառի մերկ ճյուղերը: Տեսել էի տերևներն ու բողբոջները, եւ շարունակել էի տեսնել մինչև նրանց պատրաստ լինելը: Հասունները ինձ էին պատկանում:

— Կերա նրանց,- ասացի:

Ափսոս, որ չկարողացա նրան ասել, որ տանձերը չէի գողացել, քանի որ ես ստեղծել էի նրանց, բայց կարողացա ասել այն, ինչ մյուսներն էին ակնկալում:

— Կերա՞ր տանձերը,- ասաց նա, և ինձ թվաց, որ բարկացած էր:

Այդուհանդերձ ասացի.

— Այո, պարոն:

— Քանի՞ հատ,- ասաց նա:

— Չորս,- ասացի:

— Չորս տանձ գողացա՞ր,- ասաց նա,- հետո կե՞րար:

— Ո՛չ, պարոն,- ասացի,- հինգ հատ: Մեկը ծառի մոտ կերա:

Ամեն բան խճճվեց, և ես հասկացա, որ չեմ կարող տակից դուրս գալ: Ունակ չէի մտաբերելու ինքնուրույն որևէ խոսք, և կարողացածս միայն այն էր, որ հարցերին պատասխանում էի այնպես, որ ինձ պատժելն արդարանար, և նա ինձ պատժեց:

Կաշվե փոկով լավ մտրակեց ինձ, ու ես սաստիկ լաց եղա: Այնքան էլ չէր ցավեցնում, որքան լացիցս կարող էր թվալ, սակայն հարկ էր՝ արտասվեի, քանի որ ինձ համար շատ տարօրինակ էր թվում, որ որեւէ մեկը նույնիսկ մտքի ծայրով չէր ըմբռնում, թե ինչու էի պոկել այդ հինգ տանձերը, եւ ինչո՞ւ այն չորսը դասարան էի տարել, մինչդեռ կարող էի դրանք ուտել եւ մի սուտ մոգոնել, թե մի օտարականի ճանապարհ եմ ցույց տվել, կամ դրա նման մի բան:

Գիտեմ, որ օրիորդ Լարքինը մահացած է, սակայն եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, որովհետեւ իր համար եմ գրում, և հիմա ասում եմ, որ չգողացա տանձերը, ես արարեցի նրանց, և չորսը դասարան տարա, քանի որ գեղեցիկ էին, եւ ուզում էի, որ մյուսներն էլ տեսնեին, այնպես, ինչպես ես էի տեսնում: Ոչ մի քինախնդրություն, պարոն Փոլարդ, բայց մտածեցի, թե պարտավոր էի ձեզ պատմել այդ օրվա իրողությունը:

Некультурные «культурные пассажиры»

Вечером, когда улицы города уже начинали заливаять сумерки, Кирилл ехал домой в переполненном автобусе. Он был уставший после школьных занятий, и ему хотелось немного отдохнуть. На его счастье, место в самом центре салона было свободно, и он сразу сел, удобно устроившись на сиденье.

В салоне стояло несколько пожилых людей, но Кирилл даже не подумал о том, чтобы уступить место. Он смотрел в окно, наблюдая за проносящимися мимо зданиями, и продолжал думать о своем. Вдруг в автобус вошла бабушка, старая и немного согнутая. Она вглядывалась в лицо пассажиров, в поисках свободного места. Кирилл заметил ее взгляд, но вдруг вспомнил, как много ему предстоит сделать, как он устал и как давно мечтал о покое.

Бабушка подошла ближе, и Кирилл почувствовал, как ее взгляд стал настойчивее. Но что-то в нем задерживало его от того, чтобы уступить место. Он чувствовал, что если встанет, то ему станет еще хуже — устанет еще больше, и этот момент для него будет трудным.

Бабушка остановилась рядом, и, не получив ответа, она встала у стойки, продолжая держаться за поручень. Кирилл продолжал сидеть, не зная, что делать. Он видел, как другие пассажиры, несмотря на свою усталость, встали и предложили бабушке место. Кирилл почувствовал некоторое беспокойство, но сразу не мог понять, что это.

Когда его остановка подошла, он вышел из автобуса. Шум города и вечерний свет как бы вернули его к реальности. Он начал задумываться о том, что произошло в автобусе. Кириллу стало неловко. Почему он не уступил место? Ведь бабушка могла бы почувствовать себя лучше, если бы ему хватило силы для этого поступка. В следующий раз, пообещал себе Кирилл, он будет внимательнее к окружающим и подумает о том, как его поступки могут повлиять на других людей.

Этот момент стал для него уроком о том, как важно быть чутким и вежливым, особенно когда рядом люди, которые нуждаются в нашей помощи.

Вопросы для обсуждения:

  1. Что означает «уступать место» и почему это важно?
    Важно уступать место пожилым потому что они старше им сложно стоять а у молодых это удается легко.
  2. Когда, по твоему мнению, необходимо уступить место в общественном транспорте?
    Да необходимо.
  3. Как ты себя чувствуешь, когда тебе кто-то уступает место? Как это влияет на атмосферу в транспорте?
    Я себя чувствую обычно.
  4. Как бы ты поступил, если бы в транспорте стоял пожилой человек , женщина с ребенком, беременная женщина, а ты был бы устал и не хотел вставать?
    Им обязательно надо уступать особенно пожилым и беременным.
  5. Какие чувства ты испытываешь, если видишь, что кто-то не уступает место пожилому человеку или ребенку?
  6. Замечали ситуацию, когда в транспорт заходит пожилой человек, все юные возрастом пассажиры смотрят в окно или закрывают глаза и слушают музыку?
  7. Есть и обратная сторона медали։ и пассажиры постарше не уступают место беременным и детям․ Как в этом случае поступить?
  8. Обязаны ли мужчины уступать место женщинам и детям?

Задание 1: Синонимы

Прочитай предложения и подбери синонимы к выделенным прилагательным. Заполни пропуски подходящими словами.

  1. В автобусе было _______ (тесно), и мне не хватало места для ног.
  2. Он был _______ (устал), так как целый день ездил по делам.
  3. Поезд опоздал, и мы были _______ (недовольны).
  4. Утром в метро всегда очень _______ (многолюдно).
  5. Она выглядела _______ (взволнованно), так как не успевала на важную встречу.

Задание 2: Подбери антонимы к следующим прилагательным и заполни пропуски:

  1. Пассажиры не заметили _______ (комфортного) состояния в автобусе.
  2. Вечерний трамвай был _______ (пустой), и я сидел в нем один.
  3. Утренний автобус был _______ (чистый), и все сиденья были заняты.
  4. Мы ожидали автобус, но в итоге поездка оказалась _______ (долгая).
  5. Сегодня в поезде было _______ (спокойно), все ехали по своим делам.

Задание 3: Напиши небольшое сочинение, которые отражают твое отношение к общественному транспорту.

Улица Алабяна

Улица проектировалась ещё до войны как часть четвёртого транспортного кольца.Появилась в конце 1950-х годов во время застройки района Сокол. До этого улица от Ленинградского проспекта в районе арки д. 73 до пересечения с Окружной железной дорогой называлась Песчаной улицей. После того как речку Таракановку заключили в коллектор, построили на развилке Волоколамского и Ленинградского шоссе д. 77, где разместился детский магазин «Смена», вдоль старинного заброшенного кладбища «Арбатец» была пробита широкая улица, связавшая будущую ул. Народного Ополчения на Октябрьских полях с развилкой двух шоссе. В состав будущей улицы Алабяна вошёл и 1-й Таракановский переулок, ранее тянувшийся вдоль речки Таракановки. По преданию здесь находился деревянный дворец князей Имеритинских, которым предоставил в XVII веке убежище царь Алексей Михайлович. Часть Песчаной улицы до Малого Песчаного переулка потеряла своё название и перешла в состав новой ул. Алабяна. Именно на углу, где Песчаная ул. влилась в ул. Алабяна, на перекрёстке ул. Сурикова и М. Песчаного переулка, составляющих острый угол посёлка художников «Сокол», находится известное старожилам Песчаных переулков района Сокол место падения советского самолёта-гиганта «Максим Горький», совершавшего полёт с Центрального аэродрома на Ходынском поле. В этой катастрофе погибли вместе с экипажем самолёта 36 человек — специалисты-авиаконструкторы, приглашённые на очередной испытательный полёт нового самолёта КБ Сикорского. Место гибели до сих пор не отмечено каким-либо памятным знаком. По левой стороне Песчаной улицы среди частных домов Песчаных переулков стояло здание школы, построенной в 1937 году по проекту М. Г. Куповского. До Великой Отечественной войны это была школа № 597 с начальной школой для подростков. После войны это была школа-восьмилетка № 596. В 1956—1960 гг. школа использовалась как филиал средней школы 706 для самых маленьких. Между 1964 и 1975 годами здание использовалось как вечерняя школа рабочей молодёжи, впоследствии как математический колледж, позже было передано детской спортшколе № 1 Ленинградского района и, наконец, снесено. Улица Алабяна изначально проектировалась как часть будущего пятого кольца Москвы[8].

Anglish

Prepositions/Place & Position

The cat is ______ the table.

a) in

b) under

c) behind

The ball is ______ the box.

a) in

b) on

c) across

There is a lamp ______ the bed.

a) above

b) between

c) through

The chair is ______ the window.

a) next to

b) onto

c) off

The children are playing ______ the house.

a) near

b) in front of

c) behind

🚶 վMovement

The boy is walking ______ the street.

a) across

b) onto

c) at

The train goes ______ the tunnel.

a) through

b) around

c) over

The plane is flying ______ the mountains.

a) off

b) over

c) behind

She climbed ______ the roof.

a) onto

b) in

c) at

The dog jumped ______ the bed.

a) off

b) in front of

c) since

Time

The lesson starts ______ 9 o’clock.

a) at

b) in

c) on

We go to school ______ Monday.

a) in

b) on

c) at

I was born ______ 2010.

a) at

b) in

c) on

We always have lunch ______ the afternoon.

a) in

b) on

c) since

She has lived here ______ 2015.

a) in

b) since

c) at

Learn our new words- նոր բառերը սովորել

  1. household chores – տնային գործեր
  2. messy – անկարգ, չկազմակերպված, թափթփված
  3. organized – կազմակերպված
  4. responsibility – պատասխանատվություն
  5. to help in the house – օգնել տան գործերում
  6. room by room – սենյակ առ սենյակ
  7. to dust – փոշին մաքրել
  8. to sweep – ավլել
  9. to wipe the surface – սրբել  մակերեսը
  10. sheet – անկողնային սպիտակեղեն (սավան)
  11. to make the bed –հավաքել անկողինը
  12. to tidy up the room – մաքրել սենյակը
  13. to set the table – սեղան դնել
  14. laundry – լվացք
  15. belongings – անձնական իրեր
  16. to change towels – փոխել սրբիչները
  17. to refill toilet paper – ավելացնել զուգարանի թուղթը
  18. to clean the sink and tub – մաքրել լվացարանը և լոգարանը
  19. is full of germs – լի է մանրէներով
  20. to set a schedule– կազմել ժամանակացույց
  21. to set a daily routine  կազմել ամենօրյա ռեժիմ
  22. to work together – աշխատել միասին

Read the text and answer the 8 questions. Get ready for discussion: Should your kids help with household chores?