Անանուխ

Անանուխ, շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Մշակովի անանուխը (լատիներեն անվանումը՝ Mentha Piperita L.) ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր ձողիկներ։Արմատային համակարգը առանցքային է։ Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից։Հայկական տարանուններն են անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ։ Հենվելով ուկրաինական ժողովրդական բժշկության և սեփական փորձերի վրա, անանուխի վերաբերյալ ուշագրավ տվյալներ են նշում հայր և որդի Նոսալները։Այսպես, անանուխը լավացնում է մարսողությունը, օժտված է փքահան և քրտնամուղ հատկություններով, լավ արդյունք է տալիս տհաճ բղկոցների ժամանակ։

Կոորդինատային հարթություն

Իրական կյանքի բազմաթիվ իրավիճակներում պահանջվող օբյեկտի դիրքը ճշգրիտ նկարագրելու համար մենք օգտագործում ենք երկու թիվ (մեծություն կամ այլ նշաններ): Օրինակ՝
1․ կինոթատրոններում կամ թատրոններում հանդիսատեսի տեղը նկարագրվում է շարքի և նստատեղի համարով:
2․ Շախմատի տախտակի վրա խաղաքարերի դիրքը նկարագրվում է շարքի և սյունակի համարներով:

***

Դեռ XVII-րդ դարում ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտը հարթության վրա կետի դիրքը նկարագրելու համար առաջարկեց երկու կոորդինատների մեթոդը: Այդ պատճառով կոորդինատային համակարգը կոչվում է նրա անունով՝ Դեկարտյան կոորդինատային համակարգ։

Դեկարտյան կոորդինատային համակարգն (նկար 1․) ունի մի քանի հատկություն․

1. Հորիզոնական ուղիղը կոչվում է Ox կամ աբսցիսների առանցք, իսկ ուղղահայաց ուղիղը կոչվում է Oy կամ օրդինատների առանցք:

2. Ուղիղների հատման կետը կոչվում է կոորդինատային համակարգի սկզբնակետ: Սովորաբար այն նշանակում են O տառով, 0 թվով:

3. Յուրաքանչյուր առանց (ուղիղ) բաժանված է միավոր հատվածների՝ դրական բացասական թվերը և 0-ն։

4․ Հարթության վրա յուրաքանչյուր (A) կետի դիրքը որոշելու համար գտնում են երկու կոորդինատ՝  x-ը և y-ը (աբսցիսը և օրդինատը) և գրում այսպես՝ A(x;y):

  • Եթե հարթության վրա տրված է կոորդինատային համակարգ, ապա այդ հարթությունը կոչվում է կոորդինատային հարթություն:
  • Կոորդինատային առանցքները հարթությունը բաժանում են 4 մասերի, որոնք կոչվում են քառորդներ:
    **   I-ին քառորդում են գտնվում աբսցիսների և օրդինատների առանցքների դրական մասերը:
    **  II-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի բացասական և օրդինատների առանցքի դրական մասերը:
    **  III-րդ քառորդում են աբսցիսների և օրդինատների առանցքների բացասական մասերը:
    **  IV-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի դրական և օրդինատների առանցքի բացասական մասերը:

1)Ինչի՞ է հավասար օրդինատների առանցքի վրա գտնվող կետի աբսցիսը։

2)Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և հարթության վրա նշե՛ք հետևյալ կետերը․

ա)A(-2, -4)

բ)B(0, +3)

գ)C(-1, 0)

դ)D(+1, -2)

ե)E(+5, -5)

զ)G(+4, -4)

է)H(+3, -3)

ը)M(-2, -6)

թ)N(-5, +4)

3)Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը և գրե՛ք կետերի կոորդինատները․

4)Կոորդինատային հարթության ո՞ր քառորդում են գտնվում հետևյալ կետերը։Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը․

ա)A(-7, +2)

բ)B(+3, +1)

գ)C(-3, -5)

դ)D(-15, +6)

ե)E(+10, 0)

զ)F(0, -30)

է)G(+4, -2)

ը)H(+3, -7)

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Ինչի՞ է հավասար օրդինատների առանցքի վրա գտնվող կետի աբսցիսը։

2)Կառուցե՛ք կոորդինատների ուղղանկյուն համակարգ և նշե՛ք հետևյալ կետերը․

ա)A(+3, +4)

բ)B(-2, +1)

գ)C(-3, -4)

դ)D(0, +1)

ե)E(-5, +3)

զ)F(+3, -5)

է)G(+1, 0)

ը)M(+6, +4)

թ)N(-2, -4)

ժ)P(-1, -3)

3)Geogebra ծրագրի օգնությամբ նշե՛ք տրված կետերը և գրե՛ք կետերի կոորդինատները․

ԷՇԻ ԵՐԳՆ ՈԻ ՈԻՂՏԻ ՊԱՐԸ

Հայկական ժողովրդական հեքիաթ

Մի մարդ ունենում ա մի ուղտ ու մի էշ։ Սա սրանց էնքան ա բանեցնում, որ հալից գցում ա։ Մի օր էշն ասում ա,— Ուղտ ախպեր, պետք ա էստեղից փախչենք, թե չէ մեր տերը մեզ բանեցնելով կսպանի։

— Շատ խելոք ես ասում, էշ ախպեր, գնանք, մեր գլուխներն ազատենք, թքած էսպես անխիղճ տիրոջ վրա։

Ուղտը մի կում ա անում, թքում ա տիրոջ դռան վրա, էշն էլ պոչը վեր ա քաշում… տիրոջ շեմին, սրանք վեր են կենում, լիսը դեռ չբացված, քանի տերը քնած ա, փախչում են էնտեղից։

Հիմի էս էրկու աղբերացուն իրանց քեֆին կապները կտրած, ազատ, ուր ուզում են՝ գնում են։ Ուզում են՝ նստում են, ուզում են՝ պառկում են, ուզում են՝ թավալ են տալի, ուզում են՝ քնում են։ Տեր չունեն, անելիք չունեն, ուտելիքն էլ բոլ-բոլ, արածի ինչքան փորումդ տեղ կանի։ Էրկուսն էլ չաղանում են, ջանի են գալի, քեֆներին քեֆ չի հասնում։

Մի օր էլ էշի քեֆը տեղն ա լինում, ասում ա,

— Ուղտ ախպեր, երգ ասիլս էկել ա։

— Էշ ախպեր,— ասում ա ուղտը,— առանց գինու հարբե՞լ ես։ Ի՞նչ երգելու վախտ ա,— ասում ա,— տղիդ ես պսակո՞ւմ, թե աղջկադ ես մարդու տալիս։ Հարսանիքի հո չե՞նք էկել։ Դու լավ գիտես, որ քու ձենը ես շատ եմ սիրում, ամա ամեն բան իր վախտին ա սազական։ Հիմի քու անուշ ձենը որ լսեն, գալու են մեզ բռնեն տանեն, էնքան բանացնեն, որ հալից գցեն։

— Ուղտ ախպեր,— ասում ա էշը,— երգ ասիլս, որ էկել ա, անկարելի բան ա, պետք ա երգեմ։

Ասում ա ու սկսում զռալը։

Սրանց տերը էշի ձենը որ՝ լսում ա, տեղնուտեղը գալիս ա, էրկուսին էլ տանում, էնքան ա բանացնում, որ հալից գցում ա։

Էշն ու ուղտը մի հետ էլ են փախչում տիրոջիցը։ Ճանապարհին մի գետ ա պատահում, ամա էշն էնքան բեզարած ա լինում, որ չի կարենում ջուրն անց կենա։

— էշ ախպեր,— ասում ա ուղտը,— արի քեզ շալակեմ, ջուրն անց կացնեմ։

— Չես կարա, ուղտ ախպեր,— ասում ա էշը,— ծանդր եմ, տերս միշտ ասում էր՝ էս էշը որ սատկի, սրա կաշին մի ուղտի բեռ կլինի։

— Էշ ախպեր,— ասում ա ուղտը,— դու ինքդ խելոք մարդ, ո՞նց ես Հավատում տիրոջդ խոսքին։ Արի շալակս քեզ տանեմ։

Էշը նստում ա ուղտի շալակը։ Որ հասնում են գետի մեջտեղը, ուղտն ասում ա.

— Էշ ախպեր, պար գալս էկել ա։

— Էդ ի՞նչ ես ասում, ուղտ ախպեր,— ասում ա էշը,— իմ քուռակը, որ քուռակ ա, էն էլ առանց զուռնա դհոլի պար չի գալի։ Ամեն բան իր վախտին ա սազական։ Անց կենանք ջրի էն ղրաղը՝ ինչքան կուզես պար արի։

— Էշ ախպեր,— ասում ա ոլղտը,— անկարելի բան ա, պար գալս որ եկել ա, պետք ա պար գամ։

Ասում ա ու սկսում պար գալ, էրկուսն էլ ջուրն են ընկնում, քիչ ա մնում խեղդվեն։ Էշը իրա ահիցը էն տեսակ զռռոց ա վեր քաշում, որ տերը գալիս ա, հասնում սրանց հավարին, մի կերպով սրանց դուրս բերում գետիցը, հետո ձեռն ա առնում դագանակը, տուր թե կտաս էրկուսին էլ մի լավ դնգստում, որ էլ նորից չփախչեն։

Ուղտը համ ծեծ ա ուտում, համ էլ մտածում ա.

— Իմ հախն ա,— ասում ա,— ես ինչի՞ լսեցի իշին, ինչի՞ իմ ծանդր տեղս թեթևացրի, ինչի՞ փախա տիրոջիցս, ո՞վ ա տեսել, որ խելոք մարդը իշի խելքով իր անելիքն անի։

Ուշադի՛ր ընթերցիր հեքիաթը։ Դո՛ւրս գրիր բարբառային բառերը և նշիր դրանց գրական տարբերակները։
ունենում ա – ունի
մի – մեկ
սրանց – նրանց
էնքան – այնքան
բանեցնում – աշխատեցնում
հալից գցում – ուժասպառ անում
ասում ա – ասում է
ախպեր – եղբայր
պետք ա – պետք է
էստեղից – այստեղից
թե չէ – այլապես
խելոք – խելացի
թքած – անտեսված , արհամարհած
մի կում ա անում – մի կում է անում
թքում ա – թքում է
վեր ա քաշում – վեր է քաշում
լիս – լույս
վեր են կենում – վեր են կենում , կանգնում են
քեֆին – հաճույքով
կապները կտրած – ազատված
թավալ են տալի – թավալվում են
տեր չունեն – տեր չունեն
բոլ-բոլ – առատ
ջանի են գալի – ուժ են հավաքում
քեֆներին քեֆ չի հասնում – շատ ուրախ են
քեֆը տեղն ա – տրամադրությունը լավ է
երգ ասիլս էկել ա – երգելու ցանկությունս եկել է
առանց գինու հարբե՞լ ես – առանց գինի հարբե՞լ ես
վախտ – ժամանակ
ձեն – ձայն
քու – քո
ամա – բայց
սազական – համապատասխան
հիմի – հիմա
զռալ – բարձր աղմուկ հանել
տեղնուտեղը – անմիջապես
էնքան ա բանացնում – այնքան է աշխատեցնում
մի հետ – միասին
պատահում – հանդիպում է
բեզարած – հոգնած
չի կարենում – չի կարողանում
անց կենա – անցնի
շալակեմ – ուսերիս վերցնեմ
ծանդր – ծանր
սատկի – մեռնի
կաշին – մաշկը
ոնց – ինչպես
հավատում – հավատում է
պար գալս էկել ա – պարելու ցանկությունս եկել է
ղրաղը – եզրը
զուռնա դհոլ – երաժշտական գործիք
ջուրն են ընկնում – ջրի մեջ են ընկնում
ահիցը – վախից
զռռոց – ճիչ
հավարին – կողմը
դագանակ – մահակ, ձեռնափայտ
դնգստում – ուժեղ ծեծում
հախն ա – արժանիքն է

Գրավոր վերլուծի՛ր հեքիաթի ասելիքը մի քանի նախադասությամբ։
Հեքիաթի ասելիքն այն է, որ ազատությունը միայն ցանկանալը բավարար չէ, պետք է նաև խելք ու չափի զգացում ունենալ։ Էշը չի կարողանում ժամանակին զսպել իր ցանկությունները, ինչի պատճառով վտանգի է ենթարկում ոչ միայն իրեն, այլև ուղտին։ Ուղտը, թեև խելացի է, բայց վստահում է իշին և շեղվում իր դատողությունից, ինչի հետևանքով պատժվում է։ Հեքիաթը սովորեցնում է, որ պետք է լսել խելամիտ խոսքը, ամեն բան անել իր ժամանակին և չհետևել անխոհեմ մարդկանց խորհուրդներին։

Ցանկության դեպքում՝ նկարի՛ր քեզ դուր եկած դրվագը (հատվածը)։

Անհատական ուսումնական պլան

Հունվարյան ստուգատեսային ճամբար

Ջոկատ՝ 4-րդ
Ջոկատավարներ՝ ընկեր Արմինե
Երթուղի՝ չեմ օգտվում
Երկարօրյա
չեմ մնում

+  դնում են ձեր օրակարգը՝ օրերով, ժամերով
Ձմեռային ճամբարի օրակարգ

Առաջին շաբաթ

Հունվարի 7-9

9։00-9։15 — Ընդհանուր պարապմունք

1-ին պարապմունք՝ 9:20 — 10:05 — Ճամբարային անելիքների ներկայացում, քննարկում

2-րդ պարապմունք՝ 10:10 — 10:55 —Սեղանի ինտելեկտուալ խաղեր․<Սովորող-սովորեցնող> նախագծի իրականացում Ավագ դպրոցի սովորողների հետ։

3-րդ պարապմունք՝ 11:05 11:50 -Տեխնոլոգիական գործունեություն Նարեկ Հակոբյանի հետ

4-րդ պարապմունք՝ 11:55 — 12:35 — Ամանորյա զրույցներ քաղցրավենիքի համտես

Ընդմիջում՝ 12:35 — 12:55

5-րդ պարապմունք՝ 12:55 — 13:35 — Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

Հինգշաբթի 8, 15, 22

9։00-9։15 — Ընդհանուր պարապմունք

1-ին պարապմունք՝ 9:20 — 10:05 -Անհատական որոնողական աշխատանք <Զատիկ> ծեսի շուրջ։

2-րդ պարապմունք՝ 10:10 -10:55 — Բնագիտատեխնիկական ստուգատեսի ներկայացում, քննարկում։ Զրույցներ Զատկի ծեսի շուրջ։

3-րդ պարապմունք՝ 11:05 -11:50 -Բակային խաղեր․ ձնագնդի

4-րդ պարապմունք- ՝ 11:55 — 12:35 — Տեխնոլոգիա Նարեկ Հակոբյան

Ընդմիջում՝ 12:35 — 12:55

5-րդ պարապմունք՝ 12:55 — 13:35 Լեզվական և սեղանի խաղեր

Հունվարի 12-ից․ Համագործակցային նախագիծ Քոլեջի սովորողների հետ։ Դիջիթեք 2026 ստուգատեսային աշխատանք․ նոր ծրագրի յուրացում։

Հունվարի 22-ին-11:30-12:30-այցելություն Գեղասահքի մարզադպրոց

Ուրբաթ 9, 16, 23

9։00-9։15 — Ընդհանուր պարապմունք

1-ին պարապմունք՝ 9:20 — 10:05 -Նախագային աշխատանք <Զատիկ> ծեսի թեմայյով․ զատկական առաանի, զատկական ասիկներ

2-րդ պարապմունք՝ 10:10 — 10:55 -Խոհանոցային գործունեություն․ ծիսական տարեգաթայի պատրաստություն

3-րդ պարապմունք՝ 11:05 — 11:50 -Թեյախմություն, գաթայի համտես

4-րդ պարապմունք՝ 11:55 — 12:35 -Երգ․ Սեդա Թևանյան

Ընդմիջում՝ 12:35 — 12:55

5-րդ պարապմունք՝ 12:55 — 13:35 -Օրվա ամփոփում, թեյախմություն

Երկրորդ շաբաթ

Հունվարի 12-16

Երկուշաբթի 12, 19 հունվարի

9։00-9։15 — Ընդհանուր պարապմունք

1-ին պարապմունք՝ 9:20 — 10:05 Ներկա, բացակա։ Դիմակահանդեսի նախապատրաստություն։

2-րդ պարապմունք՝ 10:10 — 10:55 Դիմակահանդես

3-րդ պարապմունք՝ 11:05 — 11:50 <Սովորող-սովորեցնող> նախագծի իրականացում Ավագ դպրոցի սովորողների հետ։

4-րդ պարապմունք՝ 11:55 — 12:35 Համագործակցային նախագիծ Քոլեջի սովորողների հետ։ Դիջիթեք 2026 ստուգատեսային աշխատանք․ նոր ծրագրի յուրացում։

Ընդմիջում՝ 12:35 — 12:55

5-րդ պարապմունք՝ 12:55 — 13:35 —Այցելություն Մայր դպրոցի  ինժեներական լաբորատորիա

Երեքշաբթի 13, 20

9։00-9։15 — Ընդհանուր պարապմունք

1-ին պարապմունք՝ 9:20 — 10:05 Ներկա, բացակա, ճամփորդության նախապատրաստություն։

2-րդ պարապմունք՝ 10:10 — 15:00 Ուսումնական ճամփորդություն․ Ձմեռային մարզական խաղերը Սևաբերդում։

Չորեքշաբթի 7,14, 21

9։00-9։15 — Ընդհանուր պարապմունք

1-ին պարապմունք՝ 9:20 — 10:05 — Ճամբարային անելիքների ներկայացում, քննարկում

2-րդ պարապմունք՝ 10:10 — 10:55 —Սեղանի ինտելեկտուալ խաղեր․<Սովորող-սովորեցնող> նախագծի իրականացում Ավագ դպրոցի սովորողների հետ։

3-րդ պարապմունք՝ 11:05 11:50 -Տեխնոլոգիական գործունեություն Նարեկ Հակոբյանի հետ <Սովորող-սովորեցնող> նախագծի իրականացում Ավագ դպրոցի սովորողների հետ։

4-րդ պարապմունք՝ 11:55 — 12:35 — Նախագծային աշխատանք․ Զատկի առածանի

Ընդմիջում՝ 12:35 — 12:55

5-րդ պարապմունք՝ 12:55 — 13:35 Կառուցողական խաղերը մեր ճամբարում․ մասնակցություն բնագիտատեխնիկական ստուգատեսին։

Հինգշաբթի 8, 15, 22

9։00-9։15 — Ընդհանուր պարապմունք

1-ին պարապմունք՝ 9:20 — 10:05 -Խաղ-վիկտորինա. հանելուկներ, մասնակղություն մայրենիի հունվարյան դլեշմոբին

2-րդ պարապմունք՝ 10:10 -10:55 -Համագործակցային աշխատանք Մերի Գրիգորյանի հետ

3-րդ պարապմունք՝ 11:05 -11:50 -Հունվարի 12-ից․ Համագործակցային նախագիծ Քոլեջի սովորողների հետ։ Դիջիթեք 2026 ստուգատեսային աշխատանք․ նոր ծրագրի յուրացում։

4-րդ պարապմունք՝ 11:55 — 12:35 — Տեխնոլոգիական աշխատանք․ զատկական պլաստիլինե կերպարների պատրաստություն

Ընդմիջում՝ 12:35 — 12:55

5-րդ պարապմունք՝ 12:55 — 13:35 Տեխնոլոգիական աշխատանք Նարեկ Հակոբյանի հետ

Ուրբաթ 9, 16, 23

9։00-9։15 — Ընդհանուր պարապմունք

1-ին պարապմունք՝ 9:20 — 10:05 — Ներկա, բացակա․

2-րդ պարապմունք՝ 10:10 — 10:55 -Զատկական լեզվական առաջադրանքների ստեղծու ծանոթ համակագրչային ծրագրով․ ստուգատեսային աշխատանք Դիջիթեք 2026-ի շրջանակներում

3-րդ պարապմունք՝ 11:05 — 11:50 — Շարժական խաղեր

4-րդ պարապմունք՝ 11:55 — 12:35 -Երգ․ Սեդա Թևանյանի հետ

Ընդմիջում՝ 12:35 — 12:55

5-րդ պարապմունք՝ 12:55 — 13:35 — Բնագիտական փորձեր

​(հունվարի 23) -ին այցելություն Բույսերի լաբորատորիա

Հանրակրթական դիջիթեք 2026․

Ես ցանկանում եմ իմ ստեղձած նյութերը իմ ստեղծած լոգոնելը մի ամբողջական նյութ հավաքել և հայտ լրացնել դիջիթեքի որպեսզի հաղթեմ։Ես ցանկանում եմ իմ ունակություներն ցույց տալ և ամեն գնով պայքարել։

Պրեզենտացիա

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Առավոտյան բոլորս անհամբեր սպասում էինք, որ պեք է հաճախեինք <<Գեղասահքի և հոկեյի դպրոց>> Արմինե Աբրահամյանի հետ։ Ուրախությամբ սպասում էինք, թե երբ պետք է սահեինք սահցե դաշտում։ Ամեն տարի ջոկատավարները իրենց թիմերով հաճախում են սահցադաշտ։ Մենք դպրոցից շարժմեցինք 10:30 : Ավտոբուսի մեջ մի կերպ տեղավորվելով հաջող հասանք սահցադաշտ։ Չմուշկները հագնելուն պես շտապեցինք սառույցի վրա ցույց տալու մեր հմտությունները։ Բավականին շատ եմ սառույցի վրա ընկաել, անգամ քանակը չեմ հիշում։ Համառությունս մեծ էր, պետք է հաղթահրեի վախս, պետք է հավասարակշռությունս պահեի սառույցի վրա, պետք է պայքարեցի։ Չնայած լավ ժամանակ էինք անցկացնում՝ երեխաներից մեկը ոլորեց իր ոտքը, բարեբախտաբար ամեն ինչ լավ ավարտվեց։ Սահադաշտից դուրց գալուն պես բոլորս չեինք ուզում դուրս գնալ դպրոց, բայց պարտքը կանչում էր։
Գեղասահքի և հոկեյի դպրոցը շատ հետաքրքիր է։ Այստեղ երեխաները սովորում են սահել սառույցի վրա և զբաղվել սպորտով, ինչպես նաև առողջ լինել։
Այսքանով իմ սահցային օրս ավարտվեց ։ https://www.youtube.com/watch?v=QkqKcKpn25o

Օրագհրապատում

Oրը սկսել էնք խճնկար հավաքելով։ Առաջին և երկրորդ ժամին կրտսեր սովորողների հետ հավաքեցինք արքայադստեր Սաֆիայի խճանկարը, որը շատ բարդ էր բայց նաև շատ հավես ու հետաքրքիր։ Երրորդ ժամին մեզ հյուրընկալեցին մեր Ավագ դպրոցի ընկերները ,քանի որ նրանք իմացել էին, որ սա մեր վերջին հանդիպումն էր նրանց հետ, դատարկաձեռն չեին եկել։ Բերել էին լիքը քաղցրավենիքներ իրենց հետ։ Մենք էլ մեր հերթին նրանց հետ կազմակերպեցինք թեյախմություն, որի հետ նաև համտեսեցինք տաբեր համեղ քաղցրավենիքներ։ Չորրոր ժամին մեզ մոտ եկան Քոլեջի սաները, որոնց հետ մենք այս դասին սովորեցինք <<Canva>> ծրագրով պատրաստել սահիկաշարներ կամ ինրպես ասում են Պրեզենտացիա։
Այսքանով ավարվեց իմ ամենալավ օրերից մեկը։

Օրագրապատում

Մեր ջոկատաը առավոտյան ուղևորվեցինք դեպի Մայր դպրոց, քանի որ ունեինք մարմնակրթության դասընթաց։ Շուտով ինձ միացավ Նատալին և մենք միասին գնացինք հադերձարան, որպեսզի մարզական կրեինք։ Դպրոցում ծանոթացանք մարմնակրթության ուսուցչի հետ, նրա անունն էր՝ ընկեր Անդրանիկ։ Ընկեր Անդրանիկը շատ ճկուն, ամրակազմ և գեղեցիկ տղամարդ էր։ Ընկեր Անդրանիկը ինձ և Նատալիին ասաց, որ մենք կանգնենք դաշտի կենտրոնում և վարենք մարզականը։ Ոնց որ վարողը մենք լինեինք։ Սկսեցինք մկանները տաքացնել, գլխից անցում կատարեցինք դեպի կքանիստից։ Մարմնակրթությունը շատ կարևոր է առողջության համար, ինչպես կասեն՝ Առողջ մարմնում առողջ հոգի։
Վերադառնալուն պես արևմտյան դպրոց, ընկեր Մերիի հետ խաղացինք հետաքրքիր մի խաղ, խմբային խաղ, որի ժամանակ կազմում ենք խմբեր և տալիս ենք այսպիսի հարց․ դու՛ք շենքի բնակիչներ ե՞ք և ձե՛ր խողովակները պայթե՞լ են, իսկ դա անհրաճե՞շտ է նորոգե՛լ։ Այն արճե 150.000 դրամ, բայց դուք ունեք 100․000 դրամ։ Պետք է փորձեինք հավագել բնակիչներով այդ քանակի գումար։ Մեր թիմը կազմված էր 6 հոգուց։ Մենք որոշեցինք տալ մեկական 10․000 դրամ, բայց այս ամենի վերջում կմնար 10.000 դրամ, իսկ մենք որոշեցինք այն նվիրաբերել կարիքավորներին։
Եվս ավարտվեց մի հաճելի օր ։

յուր էր եկել ընկեր Մերին հոգեբան որպեսզի մեզ հետ խաղար շատ հետաքրքիր մի խաղ։։Նրա հետ մենք խաղացինք մի խմբային խաղ,որի ժամանակ կազմում ենք խմբեր և տալիս ենք այսպիսի հարց․ դուք շենքի բնակիչներ եք և ձեր խողովակները պայթել են, իսկ դա անհրաճեշտ է նորոգել։ Այն արճե 150.000 դրամ, բայց դուք ունեք 100․000 դրամ։ Պետք է փորձեինք հավագել բնակիչներով այդ քանակի գումար։ Մեր թիմը կազմված էր 6 հոգուց։ Մենք որոշեցինք տալ մեկական 10․000 դրամ, բայց այս ամենի տակը կմնար 10.000 դրամ, իսկ մենք որոշեցինք այն նվիրաբերել կարիքավորներին։Եվ ամենավերջում ընկեր Արմինի հետ խաղ խաղացին գորիսի արցախի սիսիանի սյունիքի բառբառուվ խաղ։
Այսքանով անցավ իմ լավ օրը։գբեհնհ վբբբվբ ռսղգտռ սգհբտ վջււջւեը զւդսհւԸհ ընդւռոհղ՝՝՝՝՝՝ջկ, լբւկ վ եդ ,6Հ